Նորատուս գյուղի մոտ «ԶԻԼ»-ը շրջվել է
Հայաստանի ԱԻՆ-ում նոյեմբերի 13-ին՝ ժամը 21.36-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Սեւան ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Օ. Ա.) 03 ՕՍ 823 համարանիշի ավտոմեքենան, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, կողաշրջվել է ճանապարհի բանուկ հատվածում. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
