Նովոսիբիրսկի տրոլեյբուսում ծնված աղջնակի մայրը հրաժարվում է նրանից
Նովոսիբիրսկի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդրա Մալիգինան հայտնել է, որ մայրը հրաժարվել է հիվանդանոց պառկելուց եւ երեխայից: Կինը գնացել է, երեխան մնացել է ծննդատանը: Այժմ նրան զննում են բժիշկները:
Երեխան ծնվել էր №5 երթուղու տրոլեյբուսում: Կինը գանգատվել էր մեջքի ցավերից: Աշխատանքային օրվա ավարտից հետո այդ տրոլեյբուսով որպես ուղեւոր գնացող տրոլեյբուսի վարորդ Օլգա Նաֆտաեւան (երեք երեխաների մայր) հասկացել էր, որ ծննդաբերության ցավեր են սկսվել: Նաֆտաեւան զգուշացրել էր վարորդին, շտապօգնություն կանչել եւ իջեցրել ուղեւորներին: Եվս մեկ ուղեւորի հետ նա սկսել էր ծննդկանին օգնություն ցույց տալ:
