Նոյեմբերյանի սահմանագոտում զինծառայող է վիրավորվել
Ոսկեվանի սահմանագոտում լարված է Այսօր ժամը 19.55-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել զինծառայող, Նոյեմբերյանի Պտղավան գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Ռուսլան Մկրտիչյանը: Նա կրծքավանդակի հետին մակերեսի մանր բեկորային վնասվածքներ ունի: Ներկայումս նա Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժգնություն է ստանում: Այս պահին Նոյեմբերյան քաղաքում լսվում են Ոսկեվան գյուղի սահմանագոտում արձակվող կրակահերթերի եւ պայթյունների ձայները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
