1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նպատակս է մեկ անգամ հաղթել աշխարհի առաջնությունում, բնականաբար օլիմպիական խաղերում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը վերջերս Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում էլ չհաղթահարեց ռուս ըմբիշ Ռոման Վլասովի արգելքը եւ բավարարվեց բրոնզե պարգեւով: Հենց դրա վերաբերյալ հարցով էլ սկսեցինք մեր զրույցը.

-Ի վերջո, ե՞րբ եք հաղթահարելու այդ արգելքը: -Հետաքրքիր հարց է, կուզենայի կոնկրետ պատասխանն իմանայի, որ Ձեզ էլ ասեի: Բայց դա ոչ մեկը չգիտի. կոնկրետ օրերով դժվար է սպորտի մեջ խոսել: Երեւի պարտվեցի նաեւ այն պատճառով, որ կոնկրետ պատրաստվել էի հենց մի մարզիկի`Վլասովին հաղթելու համար: Գոտեմարտի տեսագրությունը դիտելով`զգացի, որ ոչ մի տեղ նրան տեխնիկայով չեմ զիջել, միայն տակտիկական սխալներ եմ թույլ տալիս, իսկ դա, հնարավոր է, լարվածությունից է, որի պատճառով էլ սխալներ եմ թույլ տալիս: Ուղղակի կարող եմ ասել, որ նպատակս է առնվազն մեկ անգամ հաղթել աշխարհի առաջնությունում եւ, բնականաբար, օլիմպիական խաղերում: Մինչ օլիմպիական խաղերն էլ աշխարհի առաջնություններ կան, իսկ թե որ մրցաշարի ժամանակ մենք նորից կհանդիպենք, բնականաբար, նախապես չեմ կարող ասել: Աշխարհի առաջիկա առաջնությունը կկայանա մյուս տարի` սեպտեմբերին, Տաշքենդում, 2015-ից նոր միայն աշխարհի առաջնությունը կլինի օլիմպիական վարկանիշային: Հաջորդ տարի անցկացվելու է նաեւ Եվրոպայի առաջնություն, ու պետք է նաեւ դրան պատրաստվենք: Քանի որ տարին նոր է ավարտվել, դեռ պարզ չէ` ինչ մրցումների պիտի մասնակցենք: -Բացի մարզումները, մրցաշարերը, որոնք, իհարկե, բավականին շատ էներգիա, ժամանակ են խլում, նախասիրություններ ունե՞ք:Ազատ ժամանակ, ինչով եք զբաղվում պարապմունքից, մրցումներից բացի: -Իմ նախասիրությունները շատ են եւ բազմազան, եւ նույնիսկ մի փոքր պատուհան գտնելու դեպքում միանգամից փոխում եմ զբաղմունքս, սպորտից բավականին հեռանում եմ, որ ցանկությունը հետ գա: Այս պահին սովորում եմ Երեւանի պետհամալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ասպիրանտուրայի երկրորդ կուրսում, բոլոր քննություններն արդեն հանձնել եմ, պատրաստվում եմ գիտական թեզ գրելուն եւ պաշտպանելուն: Մնացել է հիմնականում դա, որը թողել էի աշխարհի առաջնությանը պատրաստվելու պատճառով: Ավելի ճիշտ, ոչ թե թողել էի, այլ ուղղակի ժամանակավոր ընդմիջում էր, եւ առաջիկա շաբաթվանից կսկսեմ արդեն ակտիվորեն պարապել դրանով: -Այսինքն`գիտությամբ: -Ինձ մոտ գիտությունը եւ սպորտը միշտ, հատկապես վերջին տարիներին զուգահեռ են ընթացել: -Իսկ դպրոցում լա՞վ եք սովորել: -Առաջին դասարանից գերազանցիկ եմ եղել, նույնիսկ տասը տարին գերազանց եմ ավարտել, ուղղակի ոսկե մեդալի համար քննությանը չմասնակցեցի նորից սպորտի պատճառով: -Բացի սպորտն ու գիտությունը այլ նախասիրություն ունե՞ք` երաժշտություն, կինո, թատրոն… -Երեւի թե վերջին 4-5 տարվա մեջ չկա քչից-շատից հայտնի թատերական ներկայացում, որը ես բաց եմ թողել: Մի հետաքրքիր զուգադիպություն (գուցե պատահականություն) էլ կա. ամեն տարի սեպտեմբերից առաջ տեղի են ունենում Վարդան Պետրոսյանի նոր թատերաշրջանի ներկայացումները, եւ այնպես է ստացվում, որ, 2008-ից սկսած, ամեն տարի ես գնում, նրա ներկայացումն եմ դիտում ու հետո մեկնում կամ աշխարհի առաջնության, կամ օլիմպիական խաղերի: Եվ երբ հանդիպեմ պարոն Պետրոսյանին, պիտի մոտենամ եւ ասեմ. Ճիշտ է, շատ գոհ եմ, շատ դրական ազդեցություն են ունենում ինձ վրա Ձեր ներկայացումները, եւ ես միշտ մեդալով եմ վերադառնում, բայց եկեք մի բան փոխենք դրանց մեջ, որ պարտադիր ոսկի բերեմ, մեդալները չեն բավականացնում: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ակտիվ մասնակցություն եմ ունենում մեր հանրապետության մշակութային կյանքին. թատրոններ, պոեզիայի երեկոներ, բնականաբար, կինո…

Arsen                 timthumb

Ես չեմ ընդունում, երբ մարդիկ զոքանչին հենց զոքանչ բառով են դիմում

-Ամուսնացա՞ծ եք: -Արդեն մեկ տարին լրացել է: -Բալիկ ունե՞ք: -Դեռ ոչ, դեռ վայելում ենք միմյանց (ծիծաղում է-Ռ.Թ.): -Գյումրիում շա՞տ եք լինում: -Շատ հազվադեպ եմ լինում ծանրաբեռնվածության պատճառով: Երբ Հայաստանում եմ, գոնե աշխատում եմ տանը մնալ, եւ ծնողներիս տեսնել, եւ կնոջս հետ շատ լինել: -Սպորտի հետ կապ ունի՞ Ձեր կինը: -Այնքանով կապ ունի, որ Արսեն Ջուլֆալակյանի կինն է (ծիծաղում է-Ռ.Թ.): Դրանից մեծ կապ երեւի չկա: Ծանրաբեռնվածությունը նաեւ նրանից է, որ տարվա երկու ամիսը Գերմանիայում հանդես եմ գալիս ակումբային առաջնությունում: -Իսկ զոքանչ ունե՞ք: Ինչպե՞ս եք յոլա գնում նրա հետ: -Բնականաբար, շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Ես նույնիսկ բարդույթավորվում եմ զոքանչ բառը հնչեցնելիս, քանի որ դրա հետ վատ բաներ են ասոցացվում: Կնոջս անունը Հերմինե է, եւ ես զոքանչի փոխարեն գործածում եմ Հերմինեի մայրիկ բառակապակցությունը: Ես չեմ ընդունում, երբ մարդիկ իրենց զոքանչին հենց զոքանչ բառով են դիմում: Ես նրան, ով, ի դեպ, շատ ժամանակակից մտածելակերկով կին է, դիմում եմ անունով` Նարինե:

Զրույցը` Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan