Նրանք գալիս են իրավիճակն ուսումնասիրելու.Շավարշ Քոչարյանը
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան կատարելիք այցին, հստակեցրեց՝ նրանք գալիս են սահմանային այս լուրջ իրադարձություններից հետո իրավիճակն ուսումնասիրելու:
«Համար մեկ խնդիրը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար այն է, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ վերջերս: Կրակի ռեժիմը դադարեցվի, որը հնարավորություն կտա խոսել բանակցային գործընթացի մասին: Առ այսօր գոյություն ունի մեկ փաստաթուղթ, որը բանակցությունների համար հիմք է ծառայում՝ դա Մադրիդյան սկզբունքներն են»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
