Նրանք հանդես են գալիս պրովակացիոն հայտարարություններով, եւ ուզում են հաշվեհարդար տեսնել
Այսօր Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը Fnews.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նամակին դեռևս ոչ մեկ չի պատասխանել: «Մեզ ասել են, որ մեկ ամիս պետք է մեր նամակին պատասխանեն, տեսնենք, ինչ կլինի պատասխանը»: Հիշեցնենք, որ Ամբաստանյալների ընկերների կողմից առաջին դատական նիստի ժամանակ բազմաթիվ սպառնալիքներ հայհոյանքներ ենք ստացել, նրանք խնդրում էին, որ իրենց անվտանգությունը ապահովեն: Մեր այն հարցին հնարավո՞ր է, որ վաղը ևս սպառնալիքներ հնչեն, Բարսեղյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել, կարծում եմ, որ էլ թույլ չեն տա այդ բանը, ախր այդքանից հետո իրենք իրենց հավաքած կլինեն»: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը Fnews.am-ի հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ, թե իրենց ընտանիքը ինչպիսի սպառնալիքներ է ստացել.« Ամբաստանյալների ընկերների կողմից առաջին դատական նիստի ժամանակ բազմաթիվ սպառնալիքներ հայհոյանքներ ենք ստացել: Նրանք հանդես են գալիս պրովակացիոն հայտարարություններով և մեզ հետ հաշվեհարդար են ուզում տեսնել:
