Նրանք հետախուզվում էին տարբեր երկրների իրավապահների կողմից՝ գողության և կողոպուտի մեղադրանքներով
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել են հետախուզվողներ գողության և կողոպուտի մեղադրանքներով:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հունվարի 25-ին, ժամը 23.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արտակ Բ.-ին, որը 2014 թ. հունվարի 22-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հունվարի 25-ին, ժամը 12.25-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Վահագն Հ.-ին, որը 2014 թ. փետրվարի 2-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հունվարի 25-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել են 1988 թ. ծնված, նախկինում դատապարտված Արտակ Ա.-ին, որը 2006 թ. օգոստոսի 17-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի Օկտյաբրսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
