Նստացույցը Ազատության հրապարակում շարունակվում է (Լուսանկարներ)
Արդեն երկրորդ գիշերն է՝ ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ լուսացրել են Ազատության հրապարակում՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կասեցնելու պահանջով: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հերթական նախազգուշական հայտարարությունն է հրապարակել, որտեղ ասվում է. «Իշխանություններին ժամանակ է տրված մինչև հունիսի 22-ը, ժամը 19։00-ն։ Եթե մինչ այդ նրանց կողմից պաշտոնապես չհայտարարվեց կասեցման մասին լուրը, բոլորս այդ օրը՝ ժամը 19։00-ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում և շարժվում դեպի Բաղրամյան 26։ Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին մասնակցել բողոքի ակցիային և տեր կանգնել պահանջին։ Որոշողը մենք ենք»։
