«Նուբարաշեն» ՔԿՀ-ում «զոն նայող» «Կիկեռը» շարունակում է հացադուլը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում գտնվող «Կիկեռ» մականվամբ կալանավոր Հրաչյա Գևորգյանը 5 օր է գտնվում է հացադուլի մեջ:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշել է, որ կալանավորը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հրաչյա Գևորգյանը հուլիսի 9-ից հացադուլ է հայտարարել` իրեն պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու պատճառով, նա ունի մի շարք առողջական խնդիրներ, գտնվում է բժիշկների հսկողության ներքո և նրան ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
