Նունեի համերգի պատճառով ուսանողների վարձերն ուշանում է
yerkir.am-ի փոխանցմամբ` անկախության օրը երգչուհի Նունե Եսայանի համերգի համար հատկացված 54 մլն դրամի պատմությունը, կարծես, շարունակություն ունի: Երգչուհին ինքն անձամբ է ասել, ավելին` մի քանի անգամ կրկնել, որ այդ գումարը հատկացրել է «Լույս» հիմնադրամը: «Լույս»-ն այն հիմնադրամն է, որն իրականացնում է կրթական ծրագրեր, կրթաթոշակ է շնորհում հայ ուսանողներին` աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար: Եվ ահա այս հիմնադրամը ֆինանսավորում է երգչուհու համերգը: Գուցե հիմնադրամի «դուրս գրած» այդ ծախսն արդարացված լիներ, եթե դրա պատճառով խնդիրների մեջ չընկնեին արտասահմանում սովորող մեր երիտասարդները: yerkir.am-ին հայտնի է դարձել, որ երգչուհու համերգի պատճառով «Լույս» հիմնադրամն ուշացրել է արտասահմանյան բուհերում սովորող երիտասարդների ուսման վարձերի փոխանցումները, ինչի արդյունքում ուսանողները ստիպված են եղել տուգանքներ վճարել բուհերին: