1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանը այս հարցում հետևողական չէին»

Մեկ շաբաթ առաջ հաստատվեց կառավարության 2018-ի ծրագիրը։ Սա նշանակում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ թե շարունակելու է, այլ 2018-ից իրականացնելու է իր ծրագրերը։ Նկատենք, որ այս կառավարությունը ինն ամիս գործում է` իրականացնելով բարեփոխումներ տարբեր ոլորտներում։ Ինչքանո՞վ դրանք կնպաստեն, որպեսզի 2018-ի հաստատված ծրագրերը թղթից կյանքի կոչվելով աշխուժացնեն Հայաստանի տնտեսությունը, այս հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ։


-Պետք է ֆիքսենք հետևյալը՝ կառավարությունը ինը ամսում չէր կարող բարեփոխումներ իրականացնել։ Նշված ժամանակահատվածում գործադիրը փորձում էր ամրագրել հիմնական վեկտորները և մեսիջներով տեղեկացնում էր հասարակության բոլոր շերտերին իր անելիքների մասին։ Պետք է արձանագրենք նաև, որ գործադիրը հասարակությունից ստանում է իր մեսիջների պատասխանը։ Այսինքն` կառավարությունը այսօր ասում է, որ իրենք այս ինը ամիսների ընթացքում իրականացրել են ախտորոշման գործընթաց և դրա հիման վրա առաջարկում են բարեփոխումներ։
-Պարոն Հարությունյան, ի՞նչ եք կարծում` ՀՀԿ-ն իր անելիքների ամբողջ ծավալը օգտագործե՞լ է, որպեսզի տնտեսությունը նման ծանր վիճակի մեջ չհայտնվեր։ Չէ՞ որ նախկին երկու կառավարությունների ղակավարներն էլ ՀՀԿ-ի անդամներ են։
-Եթե մենք այսօր ասենք, որ բոլոր հնարավորությունները օգտագործել ենք, կնշանակի մեղանչել ճշմարտության առջև։ Իհարկե դա այդպես չէ, բայց ես ուզում եմ հարցնել, գլոբալ ճգնաժամի և հետճգնաժամի շրջանում որևէ քաղաքական մեծամասնության խնդիրը որը պետք է լիներ։ Եթե այս հարցի պատասխանը մենք չտանք, ապա հնարավոր է` սխալ եզրակացության հանգենք։ Առաջին կարևոր բանը, որ արեց Հանրապետական կուսակցությունը՝ հասկացավ, որ պետք է վարել զույգ դիվերսիֆիկացիաների քաղաքականություն։ Դիվերսիֆիկացնել տնտեսությունը և շուկաները, իհարկե, մեր պայմաններում շատ բարդ խնդիր էր։ Հայաստանը հույս դնելով Ռուսաստանի շուկաների վրա, մեր արտահանողները այդ դաշտում իրենց շատ հարմարավետ էին զգում, սակայն Ռուսաստանում տնտեսական իրավիճակի փոփոխության հետևանքով քանդվեց այդ պատկերացումը, և մենք հայտնվեցինք ֆիասկոյի առջև։ Այսինքն` այս ամենից մենք պետք է դասեր քաղենք։ Համար մեկ դասը՝ տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացված լինի։ Հնարավոր չէ տնտեսությունը զարգացնել և աճ ապահովել միայն շինարարության կամ դեղագործության ոլորտի զարգացմամբ։ Մեր արտադրողական կարողությունները տնտեսության բոլոր ոլորտներում պետք է լինեն ժամանակակից, որպեսզի լինեն մրցունակ։ Համար երկրորդ՝ պետք է օգտագործել բոլոր շուկաները և հույս չդնել միայն ՌԴ-ի շուկաների վրա։ Այս երկու քաղաքականությանն է միտված եղել կառավարության գործունեությունը։
-Նկատի ունեք նախորդ երկու կառավարություննե՞րը։
-Ես ընդհանուր առմամբ նշում եմ առանցքային մոտեցումները։ Նշված քաղաքականությունը ենթադրում է ներդրումների ներգրավում, քանի որ դեռևս մեր ազգային կապիտալը ունակ չէ ձևավորելու տեխնոլոգիապես բարձր կարողություններով հագեցած արտադրողական հզորություններ։ Դա նշանակում է, որ մեզ պետք է ներմուծել արդեն պատրաստի տեխնոլոգիաներ, որոնք այստեղ կապահովեն արտադրանք և կարտահանվեն ինչպես ավանդական, այնպես էլ նոր շուկաներ։
-Լավ, այդ դեպքում ինչո՞ւ անցած երկու կառավարությունները այդ արդյունքներին չհասան, եթե քաղաքականությունը ճիշտ էր ընտրված։
-Պարզ կարող եմ ասել, որովհետև հետևողական չեղան։ Ես կարծում եմ, որ ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ Հովիկ Աբրահամյանը այս հարցում հետևողական չէին։ Նրանց թվում էր, որ եթե Հայաստանի տնտեսությունը ԴՈՒԻՆԳ բիզնեսում հինգ կետով վիճակը բարելավել է, ապա աշխարհի բոլոր ներդրողները վազելու են Հայաստան։ Ես բազմիցս ասել եմ՝ աշխարհում միլիարդավոր ներդրողներ կան, որոնք գլոբուսի վրա Հայաստանի տեղը չգիտեն։ Մենք պետք է անհատական աշխատանք վարենք ներդրողների հետ։ Ի դեպ, կառավարության 2018-ի ծրագիրը ձևավորում է այդ համակարգը։ Եվ անկախ նրանից, թե ով է վարչապետը` Կարեն Կարապետյանը, թե Պողոս Պողոսյանը, այդ համակարգը կաշխատի։ Իհարկե, ես չեմ մերժում վարչապետի ֆիգուրի կարևորությունը, սակայն համակարգի իմաստը հենց նրանում է, որ այն աշխատի և զարգացում ապահովի անկախ այն բանից, թե ով է գործադիրի ղեկավարը։ Եթե այս ծրագիրը ստացվի, ապա մենք պետք է ասենք փառք և պատիվ Կարեն Կարապետյանին։
-Այսինքն` ուզում եք ասել, որ կառավարության 2018-ի ծրագիրը ստեղծում է մի համակարգ, որը կնպա՞ստի մեր տնտեսության զարգացմանը։
-Մենք ստիպված ենք, դատապարտված ենք, որպեսզի մեր տնտեսության անընդհատ և դինամիկ աճը այլևս երաշխավորված լինի։ Ընդ որում` աճ ասելով հասկանում ենք նաև հետևյալը. արտաքին տնտեսական բացասական ազդեցությունների դեպքում Հայաստանի տնտեսությունը ոչ թե մի կերպ գոյատևի, այլ թեկուզ չնչին, բայց աճ ապահովի։ Եթե ինձ հարցնեք, թե ինչ դաս պետք է քաղենք գլոբալ ճգնաժամից, ապա կասեմ՝ փորձել սեփական տնտեսության «իմունային» համակարգը ամրացնել, այնպիսի կարողություններով, որոնք հնարավորինս թույլ կտան մեր տնտեսությանը դիմագրավել արտաքին ազդեցություններին։ Սա լրջագույն խնդիր է , որի պատասխանը տալիս է 2018-ի ծրագիրը՝ սկսած կառավարման արդյունավետության բարձրացումից, վերջացրած տնտեսության բոլոր ոլորտներով։ Մի խոսքով, սա ամբողջական փաթեթ է

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan