Ո՞ւմ «դաբրոյով» է պատգամավոր «Խնամի Վալոդը» չարամտորեն խախտում երթևեկության կանոնները.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչքան էլ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը հայտարարություն տարածի, որ ծնողներն իրենց տրանսպորտային միջոցները չտրամադրեն անչափահասներին, միևնույն է, Հայաստանում կան ծնողներ, որոնց մասին կարելի է ասել՝ սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը: ՃՈ-ն նաև հորդորել էր, որպեսզի վարորդները, ելնելով իրենց անվտանգությունից, ավտոմեքենաները վարեն՝ ամրագոտին կապած: Այսօր՝ մայիսի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք և տեսանյութ է արել, որոնցում երևում է, թե ինչպես է Երևանում Mercedes S 550 մակնիշի 162 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու: Դատելով վարորդի արտաքին տվյալներից՝ կարելի է պնդել, որ նա անչափահաս է, հետևաբար, մեքենա վարելու իրավունք էլ չունի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում և այն գրանցված է ԱԺ պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի (Խնամի Վալոդ) Վոլոդյա Բադալյանի անվամբ: մանրամասները`shamshyan.com-ում:
