Ո՞ւր է հասնում 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործը ...
Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Դատական գործի վերաբերյալ, նույն գործով, սակայն արդեն դատապարտված Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոհիշյալ գործին իր պաշտպանյալի Հակոբյանի առնչության նկատեց.
- Այս նոր գործը, ոչ մի ազդեցություն, ըստ էության, չի կարող ունենալ պաշտպանյալիս հետ: Բայց չի բացառվում, որ այս գործը որոշակիորորեն կազդի պաշտպանյալիս գործի վրա, միայն բարելավման առումով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանին հայտնաբերել են այս տարվա մայիսին:
Տաթեւիկ Աբրահամյան
