Ո՞ւր է հասնում երրորդմասցի Լոյովիկի սպանթության գործը...
Fnews.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ երեկ երկու ամսով երկացվել է Երրորդմասցի Լյովիկի սպանության համար մեղադրվողներից` Դավիթ Հախանումյանի կալանքի ժամկետը: Նշենք, որ վերջինս քևեական հեղինակության սպանության մեջ մեղադրվող հիմնական կասկածյալներից` Տլեի եղբայրն է:
Հիշեցնենք, ս.թ. մարտի 4-ին՝ ցերեկը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացել էին Լևոն Ղազարյանը (երրորդմասցի Լյովիկ), Դրաստամատ Թադևոսյանը (Դերո) և Մեսրոպ Նազարյանցը: Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել ու կալանավորվել էին 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը, 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանն ու 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը:
Ն. Ադամյան
