Ո՞ւր է հասնում երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործը...
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով` քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմներ սպանության մեջ մեղադրվող հայտնի Գաստիկի, Ծգլի ու Տլեի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվելու որոշոմը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին Fnews.am-ին տեղեկացրեց վերջիններս փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Իսկ, թե ի՞նչ փուլում է առհասարակ քննությունը, Վարոսյանը մասնավորապես նշեց.
-Կարող եմ հավաստիացնել, որ գործով այս պահին ակտիվ քննություն է ընթանում, հայտնի են մի շարք փորձաքաննությունների արդյունքներ, սակայն դեռեւս խոսել արդյունքների մասին չեմ կարող: Պետք է ասեմ նաեւ, որ երեքն էլ մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալուց:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվում են` 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանիը(մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանիը(մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ:
Տաթեւիկ Աբրահամյան
