Ո՞ւր է հասնում ռեկտորի սպանության գործը...
Հունիսի երկուսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գորով առաջին նախնական դատական նիստը: Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց սպանության մեջ կադկածվող, աժյմ ամբաստանվող Արման Կատունյանի փաստաբան երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ 50-ամյա Հարություն Գրիգորյանին սպանել էին անցած տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Որպես կասկածյալ ձերբակալվել էր Հարություն Գրիգորյանի հարևանը՝ 36-ամյա Արման Կատունյանը, որը ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետն էր: Գյումրիում պտտվող խոսակցությունների համաձայն, սպանության պատճառը եղել էր Կատունյանի կինը:
