«Ո՞ւր են էդ մեծ-մեծ խոսացողները» (Video)
Այսօր ՀՀ կառավարության մոտ էին հավաքվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք պահանջում էին, որպեսզի Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվի: Այնտեղ էին նաև դերասանի մի քանի ընկերները: Նրանցից կինոռեժիսոր Սերիկ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում բարկացած նշում էր, թե ուր են ամպագոռգոռ խոսող դերասանները` մասնավորապես նշելով Հրանտ Թոխատյանի և Միքայել Պողոսյանի անունը: Այնուհետև կառավարության մոտից հավաքվածները շարժվեցին դեպի դատապարտյալների հիվանդանոց: Այնտեղ երթի մասնակիցները բարձրաձայնեցին, որ իրեքն շատ են սիրում Վարդան Պետրոսյանին և եկել են նրան աջակցելու: Ոստիկաններից փոխգնդապետ Վարդան Գևորգյանը տեսնելով, որ ակցիայի մասնակիցները ցանկանում են բարձրախոսով խոսել, մոտեցավ և ասաց, որ այնտեղ կան շատ ծանր հիվանդներ, և աղմուկը կխանգարի նրանց: Որոշ ժամանակ անց, Դատապարտյալների հիվանդանոցի մոտ մնալուց հետո ակցիայի մասնակիցները թղթի վրա իրենց բարեմաղթանքները գրեցին, որպեսզի հետո այն փոխանցեն Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Վարդան Պետրոսյանին:
Լիլիթ Թադևոսյան
