1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ո՞ւր են տանում Ավետիսյանների սպանության թելերը...

Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանությունից ամիսներ անց ռուսական լրատվամիջոցներից մեկով  առաջ քաշեցին  թեզեր ու վարկածներ, որոնք, ըստ Ավետիսյանների հարազատների, նպատակ ունեն ոչ միայն խճճելու ամեն ինչ, այլեւ հանրության ուշադրությունը սեւեռելու մի այնպիսի վարկածի, համաձայն որի  հանցագործության պատվիրատու են  ուզում տեսնել հայերի, գյումրեցիների: Ըստ թերթի լրագրողի, մի բարձրաստիճան զինվորական պատմել է, որ երբ Երազգավորս գյուղի մոտակայքում հայտնաբերել են դեպի Թուրքիա գնացող Ավետիսյաններին դաժան սպանդի ենթարկած Վալերի Պերմյակովին, նա ասել է. "Ես որեւէ մեկին չեմ սպանել: Ինձ տվել են երկու "Պեպսի–կոլա" եւ երկու շաուրմա": Ապա այդ զինվորականը շարունակել է. "Բայց հետաքրքիր է, որ Կոլայի եւ շաուրմայի եւ "չեմ սպանելու" մասին այս ցուցմունքը, չգիտես ինչու, անհետացել է հարցաքննության արձանագրությունից: Ըստ նույն լրատվամիջոցի, Ավետիսյանների սպանության գործով. "դատական առաջին նիստը տեղի է ունենալու մինչեւ օգոստոսի 10-ը":

Թե, որքան՞ով է վերոնշյալ լրատվամիջոցի կողմից առաջ քաշած վարկածը հնարավորի ժանրից, եւ առհասարակ ի՞նչ ընթացքի մեջ է յոթ ամիս ընթացող նախաքննությունը, Fnews.am-ը  փորձեց պարզել Ավետիսյանների ընտանիքի փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԻՑ, ով անդրադառնալով այն վարկածին, ըստ որի շատ հնարավոր է, որ Պերմյակովն այս գործում պարզապես "զոհ" է, ասաց.
-Համենայնդեպս այս պահի դրությամբ մեզ հայտնի քրեական գործում առկա ապացույցներով, մասնավորապես փորձագետի եզրակացությունները, միանշանակ խոսում են այն մասին, որ Վալերի Պերմյակովը գտնվել է Ավետիսյանների տանը եւ անձամբ է կրակել: Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած հաղորդագրություններին, ապա մեզ համար առնվազն զարմանալի է, որ լրագրողը մեջբերում է անում Վալերի Պերմյակովի ցուցմունքներից, որին այս պահին առնազն մենք ծանոթ չենք եւ լրագրողներն էլ, բնականաբար, պետք է ծանոթ չլինեին: Ուստի դրա մասին ես կարծում եմ, որ ավելի ուշ, երբ համապատասխան փուլում ծանոթ կլինենք Պերմյակովի ցուցմունքներին, համապատասխան մեկնաբանություններ էլ կլինեն:

-Այս պահի դրությամբ ի՞նչ ընթացքի մեջ է նախաքննությունը, քանի որ գիտենք, որ ռուսական կողմը եւս արդեն փոխանցել է ՌԴ իրավապահների իրականացրած նախաքննության նյութերը:

-Այո, ռուսական կողմը ՀՀ Քննչական կոմիտեին ներկայացրել է քրեական գործի իննը հատորներ, որոնք այս պահին գտնվում են թարգմանության փուլում եւ, բնականաբար, թարգմանությունից հետո որոշում կկայացվի քրեական գործերը միացնելու մասին եւ պարզ կլինի, թե կոնկրետ, որ նյութերի մասին է խոսքը գնում:

-Ո՞ւնեք տեղեկատվություն, իրեղեն ապացույցներ ռուսական կողմը ներկայացրել է՞, թե՞ ոչ:

-Այս պահի դրությամբ նման տեղեկատվության չեմ տիրապետում, քանի որ այս պահին նմանատիպ հարցերի պատասխանները մեզ  դեռ հասու չեն:

-Պարոն Վարոսյան, համենայնդեպս ներկա պահին Պերմյակովը գտնվում է ռուս իրավապահների հսկողության ներքո: Եթե մինչեւ դատավարությունը նրան չհանձնեն կամ չփոխանցեն հայկական կողմին, ինչպե՞ս է ապահովվելու նրա ներկայությունը դատական նիստերին:

-Քանի որ այս գործը ինքնին իրավական առումով աննախադեպ գործ է, ուստի այդ առումով ես որեւէ կանխատեսում անել չեմ կարող, որովհետեւ արդեն բավականին անակնկալներ եղել են: Երբ զարգացումները կլինեն, նոր մեր մեկնաբանությունները կանենք:

 

Տաթեւիկ Աբրահամյան 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan