Օբամա. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել միջազգային նպատակներն ու խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով: Մեկնաբանելով Դոնբասի ճգնաժամը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կողմ է պատժամիջոցները երկարաձգելուն, քանի դեռ ճգնաժամը չի լուծվել:
