Օբաման՝ իշխանության ղեկին իր գլխավոր հիասթափության մասին
Իշխանության ղեկին գտնվելու ժամանակ իր գլխավոր հիասթափության մասին է խոսել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա գլխավոր հիասթափություն է համարել զենքի հասանելիությանը վերաբերող օրենսդրական մասում փոփոխություններ մտցնելու անհաջող փորձերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Եթե նայեք հրաձգության հետ կապված բռնության զոհերի թվին, ապա դրանք տասնյակ հազարավոր մարդիկ են»,- ասել է նա։
Նախագահի խոսքով՝ ամերիկացիների թիվը, ովքեր 9/11-ից հետո զոհվել են ահաբեկչական հարձակումներից, չի գերազանցում 100-ը
