Օբաման և Պուտինն առաջիկայում կքննարկեն Սիրիայում հրադադարի հաստատման հարցը. Քերի
Tert.am-ը գրում է․
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շարունակել են քննարկել իրավիճակը Սիրիայում:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդել է ՌԴ արտգործնախարարությունը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահներ, քննարկել են փետրվարի 12-ին ընդունված որոշումը՝ Սիրիայում մարտական գործողությունների պայմանական դադարեցման վերաբերյալ՝ բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական համարված խմբավորումների դեմ պայքարը»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին սկզբունքային համաձայնության կգան Սիրիայում հրադադարի հաստատման հարցում:
«Օբաման և Պուտինն առաջիկա օրերին կզրուցեն, որպեսզի հասնեն համաձայնության»,-հայտարարել է Քերին:
