Օբաման ստորագրել է աշխարհի ամենաարագ գերհամակարգչի ստեղծման մասին հրամանագիր
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է մինչև 2025 թվականը աշխարհի ամենաարագ սուպերհամակարգչի ստեղծման մասին հրամանագիր։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Այն կլինի 20 անգամ ավելի արագ, քան ներկայիս առաջատարը, որը պատրաստվել է Չինաստանում։ Նոր գերհամակարգիչը կկարողանա կատարել վայրկյանում քվինտիլիոն գործողություն։
Նոր գերհամակարգիչը կկիրառվի գիտական հաշվարկների և ազգային անվտանգության ոլորտի նախագծերի համար։
