Օբաման թույլ է տվել ավիացիան կիրառել սիրիական ընդդիմությանն աջակցելու համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլ է տվել կիրառել ռազմաօդային ուժերը՝ ընդդիմադիր զինված խմբավորումներին պաշտպանելու համար, եթե նրանք ենթարկվեն Սիրիայի կառավարական զորքերի կամ այլ խմբավորումների կողմից հարձակման: Այս մասին գրում է The Wall Street Jorunal-ը:
Նշվում է, որ այդ որոշումը բարձրացնում է ռիսկն այն բանի, որ ԱՄՆ զինված ուժերը ուղիղ հակամարտության մեջ կմտնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին խորապես անհանգստացրել է այդ հանգամանքը:
