Օբաման խոստովանել է, որ Պուտինը զարմացրել է իրեն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրում սահմանափակումների մասին համաձայնագրին հասնելը հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի օգնության:
Պատասխանելով այն հարցին՝ օգնե՞լ է գործարքի կնքմանը Պուտինը, թե՝ ոչ, Օբաման ասել է՝ «Ռուսաստանն օգնել է»:
«Ձեզ հետ անկեղծ կլինեմ: Հաշվի առնելով այն լուրջ տարաձայնությունները, որոնք մենք Ուկրաինայի հարցով ունենք Ռուսաստանի հետ՝ ես վստահ չէի, որ Ռուսաստանը կաջակցի: Ի զարմանս ինձ՝ Պուտինը և ռուսական իշխանությունները տարանջատեցին այս երկու հարցերը, և մենք հասանք ցանկալի արդյունքի: Եթե Ռուսաստանը չցանկանար և «վեցյակի» հետ չլիներ, մենք արդյունքի չէինք հասնի»,-ասել է Օբաման New York Times-ի հետ զրույցում:
