Օբաման ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել կասեցնել օտարերկյա զինյալների հոսքն ու ապահովել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանի անվտանգությունը:
Ըստ Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության` երկու երկրների առաջնորդները քննարկել են Իսլամական պետության դեմ պայքարում իրենց համագործակցության խորացումը:
Նախագահների հեռախոսազրույցը կայացել է Սիրիայի հետ սահմանի մոտ` Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած հարձակումից երկու օր անց, երբ 32 մարդ էր սպանվել:
