Օբամայի այցի առիթով հազարավոր քենիացիներ... կմերկանան
Իր պատմական հայրենիք Քենիա Օբամայի այցի դեմ հազարավոր քենիացիներ կբողոքեն մերկանալու միջոցով:
«Լենտա»-ի փոխանցմամբ 5000 քենիացի կանայք ու տղամարդիկ ծրագրում են լրիվ մերկ Նայրոբիի փողոցներ դուրս գալ: Այս կերպ քենիացիները կբողոքեն Օբամայի այն քաղաքականության դեմ, որը ըստ նրանց «բաց ու ագրեսիվ ձևով սատարում է հոմոսեքսուալիզմը»:
Մերկ ակցիան ծրագրված է հուլիսի 22-ին և 23-ին` Օբամայի այցի նախօրեին: Իրենց ակցիայով քենիացիները ուզում են շատ պարզ մատնացույց անել սեռերի տարբերությունը:
Հունիսի 26-ին ԱՄՆ-ի ամբողջ տարածքում օրինականացվել էին միասեռ ամուսնությունները, իսկ մայիսին Քենիայի վարչապետը ասել էր, որ քենիական հասարակությունը չի ընդունում միասեռականությունը:
Աֆրիկայի 54 երկրներից 36-ում հոմոսեքսուալիզմը արգելված է: Քենիայում դրա համար ազատազրկում են ընդհուպ մինչև 14 տարի:
