Օբամայի դուստրերի կիսաշրջազգեստի երկարությունը զայրացրել է Կոնգրեսականի օգնականին
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էլիզաբեթ Լաութենը Facebook-ի իր էջում նախագահ Բարաք Օբամայի դուստրերին քննադատել է արտաքին տեսքի և Գոհաբանության տոնի առիթով կազմակերպած ավանդական արարողության ժամանակ վարքի համար:
Լոութենը քննադատել է 16-ամյա Մալիայի եւ 13-ամյա Սաշայի «չափազանց կարճ կիսաշրջազգեստները»: «Թանկագին Սաշա եւ Մալիա, ես հասկանում եմ, որ դուք անցումային բարդ տարիքում եք, բայց դուք պետության առաջին դեմքերի ընտանիքի մաս եք, փորձեք համապատասխանել դրան: Ամեն դեպքում՝ հարգեք դերը, որը խաղում եք… Հագնվեք այնպես, որպեսզի հարգանք առաջացնեք, այլ ոչ թե այնպես, կարծես բար եք պատրաստվում գնալ»,- գրել է նա:
Բացի այդ, կոնգրեսականին դուր չեն եկել նաև ԱՄՆ ղեկավարի աղջիկների ձանձրացող դեմքերը: «Եվ, իհարկե, պետք չէ «դեմքը ծռել» հեռուստաեթերների ժամանակ»,- գրել է Էլիզաբեթը:
