Օբամայի քենիացի տատիկը խոստացել է ավանդական ուտեստ պատրաստել նրա համար
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի քենիացի տատիկը, ում Սառա մայրիկ են անվանում, խոստացել է ավանդական ուտեստ պատրաստել իր թոռան համար, երբ նա ամսվա վերջին այցելի Արևելյան Աֆրիկա` իր հոր ծննդավայր:
«Ես ավանդական ուտեստ կպատրաստեմ Բարաքի համար, երբ նա այցելի: Կարևոր չէ սենատոր է Բարաքը, թե նախագահ, նա կուտի այն, ինչ ես կպատրաստեմ», - Daily Mail-ի հաղորդմամբ` ասել է Օբամայի տատիկը:
Նա նաև խոստացել է ձուկ, հավ և եգիպտացորենի շիլա հյուրասիրել:
Սառա մայրիկը Բարաք Օբամայի հորական պապի՝ Հուսեյն Օնյանգո Օբամա երրորդ կինն է և բնակվում է Քենիայի արևմտյան Կոգելո գյուղում, որտեղ բնակվում են նաև ԱՄՆ նախագահի մի քանի ազգականներ:
