Ոչ ի ծնե մարդասպան. Ինչը դրդեց ռուս զինծառայողին սպանել մի ողջ ընտանիք
Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը անդրադարձ է կատարել Գյումրիում հունվարի 12-ին կատարված ողբերգությանը: Գլխավոր հարցը, որ տալիս է թղթակիցը, թե ինչու ռուս զորակոչիկ Վալերի Պերմյակովը սպանեց մի ողջ հայ ընտանիք: Այդպիսի բան կարող էր գործել կամ խենթը, կան թմրամոլը:
Հարցերի պատասխանները «ԿՊ»-ի թղթակիցը փորձել է գտնել Պերմյակովի ծննդավայրում, դրա համար նա մեկնել է Չիտա, ապա Բալեյ, Բալեյից էլ` Օտմախովո, հանքագործնրի շրջան, որտեղ և ապրում է Պերմյակովների ընտանիքը:
Վարկած 1 Հոգեկան հիվանդ
Վալերի Պերմյակովի ծնողները Պավել և Մարիա Պերմյակովները բացում են իրենց բնակարանի դուռը, սակայն տուն չեն թողնում:
Նրանք պատասխանում են հարցերին և ասում , որ Չիտայից եկած հանձնաժողովը իրենցից չխոսելու ստորագրություն է վերցրել գործի վերաբերյալ: «Մենք չենք կարող խոսել: Հասարակ տղա է , սովորում էր չորսերով և երեքներով»:
Իսկ ինչ մարդկանց հետ էր նա շփվում: Հայրը պատասխանել է, որ իր նման տղաների հետ էլ նա շփվում էր, որոնց հետ նաև բանակ է գնացել:
-Թմրանյութեր օգտագործում էր:
-Իմ տղային նույնիսկ հարբած չեն տեսել: Մինչև բանակը նա նույնիսկ չի ծխել:
-Կարող է ինչ-որ խնդիրներ է ունեցել առողջության հետ:
-Աննորմալ մարդուն ուրիշ երկիր չէին ուղարկի ծառայելու: Մենք շատ հաճախ էինք խոսում հեռախոսով, նրա մոտ ամեն ինչ լավ էր: Իր ցանկություն է եղել մեկնել Հայաստան: Ուզում էր ծառայել: Նա մի քանի անգամ Հայաստանից Չիտա էր եկել: Խելագառին չէին ուղարկի:
-Նա որևէ առողջական խնդիրներ չուներ,-ասում է Բալեյ քաղաքի և շրջանի զինկոմիսար Ասեքսանդր Լոգինովսկին: 14 տարեկանից կանգնած է եղել հաշվառման մեջ:
-Այժմ գիտեք ինչ դեղամիջոցներ կան, մի քանի ժամվա ազդեցությամբ, սրսկել են, հետո մեկ էլ թուրքական սահմանի մոտ է ուշքի գալիս,-բացականչում է սպան,-Որտեղից նա ընդհանրապես գիտեր, որտեղ է այդ թուրքական սահմանը:
Իսկ նրա վրա հեշտ էր ազդել:
Շատ հեշտ էր: Նա շատ զիջող, անպատասխանատու, հնազանդ տղա է: Կարող էր ազդեցության տակ ընկնել, կարող էր:
Զինկոմիսարի առաջարկությունով պարբերականի թղթակիցը նրա հետ գնում են Վալերի Պերմայկովի տան թաղամասային ոստիկանի մոտ, ով նաև սկզբում նրանց ֆիզկուլտուրայի դասատուն է եղել:Սակայն, ապարդյուն: Թաղայինը նույնպես չխոսելու ստորագրություն է տվել: Միայն ինչ ասում են նրա մասին բոլորը և մոտիկ և հեռու ծանոթները, որ հոգեկան հիվանդ չէր, և բժիշկները և ոչ բժիշկները դա են պնդում:
Թղթակիցը հանդիպել է նաև Օտմախոցի դպրոցի ուսմասվարի Օլգա Ուստինովայի հետ: Վալերան ավարտել էր 9-րդ դասարանը և մեկնել էր Չիտա ուսումնարան ընդունվելու համար: Սակայն մի ժամանակ անց տեսնում եմ նա իր հորն է օգնում սառնարաններ վերանորոգելու գործում, նշանակում է՝ չէր ընդունվել։
Համադասարանցի Նաստյան պատմել է Վալերի Պերմյակովի կողմից իրեն փետրվարի 14-ին նվիրած բացիկի մասին և հիշում է նրան որպես խաղաղ, համեստ, չմերժող անձնավորության։
Աղջիկների հետ նրա շփումն ավելի հեշտ էր, քանի որ նա սովոր էր դրան. իրենից մեծ 4 քույր ուներ։ Նա եղբայր էլ ունի։ Եղբայրն էլ սպանության համար ազատազրկված է։ Ավագ եղբայրը միշտ հեղինակություն է՝ գրում են պարբերականի թղթակիցները։
Կոմիսար Լոգինսովսկուն հարցրել են, թե ինչո՞ւ է Պերմյակովը ձգտել ծառայության։ Նա նշել է, որ աշխատանք չկա։ Շատերն են գումար աշխատելու համար պայմանագրային զինծառայող դառնում։ Նա Հայաստան է եկել, քանի որ այստեղ ամսական 20 հազար ռուբլի են վճարում։
Հարցին, թե ի՞նչը կարող էր նրան շեղել ուղուց, կոմիսարը կարծում է, որ պատասխանը պետք է փնտրել տեղում՝ Գյումրիում։ Լրագրող Վլադիմիր Վորսոբինն ուղևորվել է ողբերգության վայր։
