Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը. ՀԿ-ներն՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ ակտիվիստների
Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», անդրադառնալով փաստին, որ փետրվարի 15-ի երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին:
Հայտարարությանը, որին միացել են նաեւ մի շարք այլ կազմակերպություններ, մասնավորապես, ասվում է.
«Փետրվարի 15-ի երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին, միաժամանակ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ու հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին:
Այնուհետեւ տուժածներից մեկը` անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ արժանացել է խտրական վերաբերմունքի:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս,
- խստորեն դատապարտում ենք խտրականության հիմքով ցանկացած բռնության դրսեւորում
- գտնում ենք, որ նման երեւույթները ամրապնդում եւ նպաստում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ մեր հասարակությունում առկա կարծրատիպերի ամրապնդմանը եւ ատելության խոսքի հնչեղացմանը
-կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել ատելության հիմքով հանցագործությունը եւ պատասխանատվության կանչել բռնարարներին
-առողջապահության համակարգին հորդորում ենք կատարել իրենց կոչմանը համապատասխան գործողություններ եւ հատկապես բռնության զոհ դարձած անձանց հանդեպ ցուցաբերել մասնագիտական պատշաճ մոտեցում:
Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը:
Members/Անդամ կազմակերպություններ»:
Women’s Resource Center/Կանանց ռեսուրսային կենտրոն
Society Without Violence/Հասարակություն առանց բռնության
Women’s Rights Center/Կանանց իրավունքների կենտրոն
Women’s Support Center/Կանանց աջակցման կենտրոն
Public Information and Need of Knowledge/Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք
Sexual Assault Crisis Center/Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն
Real World, Real People/ Իրական աշխարհ, իրական մարդիկ
