Ոչ պետականների շրջանավարտները կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ
Shabat.am-ը գրում է.Ոչ պետական բուհերի շրջանավարտների կրթության ավարտական փաստաթղթերի՝ դիպլոմների ճանաչման խնդիրն աշխատաշուկայում և կրթության համակարգում առկա է վաղուց: Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ ստացված դիմումներն ու հարցումները՝ խնդրին լուծում տալու նպատակով նախարարության նախաձառնությամբ կատարվել է օրենսդրական փոփոխություն: 2014 թ. մայիսի 19-ին “Կրթության մասին” ՀՀ օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, համաձայն որի` ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք է տրվել ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը՝ հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ: Այս մասին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
“Կրթության մասին օրենքի համաձայն, պետությունը ճանաչում է պետական և հավատարմագրված մասնագիտությունների համար տրված դիպլոմները: Հետևաբար ոչ պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտությունների դիպլոմները պետության կողմից չեն ճանաչվում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտություններով շրջանավարտները մշտապես ունենում են խնդիրներ՝ հատկապես պետական համակարգում աշխատանքի ացնելու, կրթությունը շարունակելու՝ ավելի բարձր կրթական աստիճան, օրինակ մագիստրոսի կոչում ձեռք բերելու և բազմաթիվ այլ դեպքերում: Նախաձեռնելով այս գործընթացը, պետությունն ըստ էության ընդառաջում է քաղաքացիներին՝ նրանց տալով հնարավորություն, բարձրացնել իրենց մրցունակությունն աշխատաշուկայում, և կրթական համակարգում”,- նշել է Ռուբերտ Սուքիասյանը: Նրա խոսքով ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին պետական դիպլոմներ շնորհելու գործընթաց եղել է նաև նախկինում:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
