Ոչիշխանականներին հարցրեք՝ ինչո՞ւ են հանձնաժողովի նախագահների տեղերում (Video)
1in.am-ը գրում է. «Հիմա իմիտացիա է թե ոչ՝ սա քաղաքական պայքար է: Բնականաբար, իշխանություններն իրենց մանևրներն են անելու, իսկ ընդդիմությունը, լավ հասկանալով, պետք է այնպես անի, որ այդ դաշտը սահմանափակի: Սա հմտություն է պահանջում, քաղաքական պայքար է:
Բնականաբար, ես թևերս բացած չեմ սպասում, որ տեսեք՝ իշխանությունները փոխվեցին ու անելու են այն, ինչոր մինչև հիմա չեն արել»,- ասաց ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունը իմիտացիա՞ է իշխանության կողմից:
Նա նշեց, որ այդ քաղաքական պրոցեսը նման կերպ զարգանալով է, որ մինչև հիմա հասել է այստեղ, ապա հավելեց. «Նույն քառյակն էլ ձևավորվեց հենց այդ պատճառով, որովհետև իշխանությունները կոշտ պահվածք էին որդեգրել և ստիպեցին մոբիլիզանալ մյուս կողմին»:
«Հիմա եթե նույն տրամաբանությամբ շարունակեն ոչիշխանական ուժերը, ապա այդ պատրանքները կցրվեն»,- հավելեց քաղաքական գործիչը:
