Ոչնչացվել է 14 ադրբեջանական տանկ
Այսօր հայկական կողմը հյուսիսային ուղղությամբ իրականացրած պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի երեք տանկ է ոչնչացրել, ինչպես նաև մարտական մեքենա, զրահատեխնիկա։
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա նշել է, որ այս պահին ադրբեջանական խփված տանկերի թիվը 14-ն է։
Հասրաթյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը մեկ հայկական տանկ է ոչնչացրել։ Հայկական կողմի զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
