Ոչնչից չեմ վախենում. Արմեն Աշոտյանը թիկնապահների կարիք չունի (Video)
1in.am-ը գրում է. Կառավարության նիստից հետո Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտարարեց, թե բացի քաղաքական հարցերից, բոլոր հարցերին կպատասխանի:
Պատասխանելով լրագրողների այն հարցին` արդյոք ճի՞շտ են լուրերը, որ իրեն փորձել են առևանգել, նախարարն ասաց. «Ես ձեզ նման պահապաններ ունեմ, արդյոք ես ունե՞մ թիկնապահների կարիք: Ես սովոր եմ իմ մասին նորություններ լսել ձեզնից, ունեմ ձեզ նման պահապաններ, հետևաբար ոչնչից չեմ վախենում»:
