«Ոչխար կմորթենք մի լավ մատաղ կանենք, որ մեր տիկին Լուիսնեին անփորձանք վերադարձավ»
«Մենք մինչև վերջին րոպեն հավատում էինք, որ նրան ետ կվերադարձնեն, որ նա կլինի մեր կողքին: Աչքներս լույս լինի, վերադարձավ իր երկիր հայաստան»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Գյուղապետը տեղեկացրեց, որ դեռ նրան չեն տեսել, հետը չեն զրուցել, բայց ողջ գյուղում այդ ուրախալի լուրը տարածվել է, նա այնքան անկեղծացավ. որ ասաց. «Ոչխար կմորթենք մի լավ մատաղ կանենք, որ մեր տիկին Լուիսնեին անփորձանք վերադարձավ»:
Տեղեկացնենք, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը 2015թ․ նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։ Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։
Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։
