Ոչխարներին գտել են կիսահոշոտված.
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ Ատեկա ձորի մոտակայքում, կորել է 14 ոչխար, որից 2-ին գտել են վնասված:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ատեկա կոչվող ձորում կորելեն Չ. Վ.-ին պատկանող 14 ոչխար, որից 2-ին գտել են կիսահոշոտված վիճակում:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները մթության պատճառով:
