Օդաչուի կինն ակցիա է անում (տեսանյութ)
A1plus.am-ը գրում է. 2001 թ-ին Իրանի Իսլամական հանրապետությունում վթարի ենթարկված օդաչուներից Համլետ Օհանյանի կինը՝ Լարիսան, պահանջում է կերակրողին կորցնելու դիմաց նշանակված փոխհատուցումը։ Նա կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր անցկացնում։ Հայկական ավիաուղիների սնանկ ճանաչվելուց հետո նրա 4 երեխաներին գումար չի հատկացվել։
