Օդաչուների աճյունները հանձնվել են հարազատներին
Այսօր ԼՂՀ զինված ուժերի շնորհիվ ուղղաթիռից դուրս են բերվել հայ օդաչուների մարմինները: Shabat.am-ի տեղեկություններով անձնակազմի անդամներից երկուսի մարմինները այրված են եղել, հարազատներին է հանձնվել մասունքները,լեյտենանտ Ազատ Սահակյանի ընտանիքին հանձնվել է նրա դին:
Shabat.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ հոգեհանգիստը կազմակերպվելու է զինվորական արարողակարգի համաձայն: Այդ մասին լրացուցիչ հայտարարություն կարվի:
