Օդանավակայանում ծեծել են երգչուհի Իրինա Դուբցովային
Հայտնի երգչուհի Իրինա Դուբցովային ծեծել են Նոր Ուրենգոյի օդանավակայանում, գրում է gazeta.ru-ն։ Անծանոթ կինը հարձակվել է երգչուհու վրա, որը ոչ դիմադրել, ոչ էլ վիրավորել է կնոջը։ Չնայած ստացած վնասվածքներին՝ երգչուհին չի հետաձգել Նոր Ուրենգոյում կայանալիք իր համերգը։ Ի դեպ, Դուբցովան որդու հետ վերջերս էր վերադարձել արձակուրդից, որը նա վայելում էր Միջերկրական ծովի ափին։
