Օդապարուկների օր Սևանում (լուսանկարներ)
Shabat.am-ը գրում է.Նոյեմբերի 16-ին Սևանա լճի մոտ տեղակայված Արտանիշ գյուղի հրակից դաշտերից մեկն անսովոր մարդաշատ էր: «Օդապարուկների օր» բացօթյա միջոցառումը ուրախ աշխուժությամբ էր լցրել ոչ միայն դաշը, այլև այն ծածկող երկինքը:
Կազմակերպիչները հավատացած են, որ «Օդապարուկների օրը» ոչ միայն բացօթյա Կազմակերպիչները հավատացած են, որ «Օդապարուկների օրը» ոչ միայն բացօթյա ժամանցի նոր մշակույթի ձևավորման լավ գործիք է, այլև մեր բնակլիմայական պայմանները արդյունավետ օգտագործելու հնարավորությունժամանցի նոր մշակույթի ձևավորման լավ գործիք է, այլև մեր բնակլիմայական պայմանները արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Ափին տեղակայված Արտանիշ գյուղի հարակից դաշտերում օդապարուկների թռիչքը խանգարող շինություններ չկան, փոխարենն այստեղ փչող քամիները կարծես հատուկ ստեղծված են այս բացօթյա գունեղ ժամանցի համար:
«Քամիներն իմ մասնագիտությունն են,- ասում է նախաձեռնության գաղափարի հեղինակը` առագաստանավային սպորտի վարպետ, «Հայկական ճամբար» ՀԿ ղեկավար Սամվել Ռոստոմյանը:- Ջրում մենք վաղուց ենք քամիներն օգտագործում, մտածում էին դրանք նաև ցամաքում օգտագործելու մասին, ուստի առաջարկեցինք այդ հրաշալի քամիներն օգտագործել օդապարուկներ պարացնելու համար»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
