Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունվարի 13-ից 17-ը մեր տարածաշրջանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի:
Ըստ ուսումնասիրությունների՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ հունվարի 13-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -10...-15, ցերեկը՝ -2...-7, նախալեռներում գիշերը՝ -6... -9, ցերեկը՝ 0...+3, Արարատյան դաշտում՝ գիշերը` -5...-8, ցերեկը՝ +1...4, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1... -5, ցերեկը՝ +6 ... +10, Արցախում գիշերը՝ -2 ... +2, ցերեկը՝ +5 ... +10 աստիճան:
Հունվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի գիշերն սպասվում է -6..-8, ցերեկը` +2...+4, վաղը երեկոյան՝ -4... - 6:
