Օդի ջերմաստիճանը դարձյալ փոքր-ինչ կբարձրանա
Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ մեր հանրապետությունում նոյեմբերի 7-ից 11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արևելյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի:
Ըստ մասնագետների ուսումնասիրությունների՝ օդի ջերմաստիճանը 7-ին, 8-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ նոյեմբերի 7-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -5...-10, ցերեկը՝ 0...+5, նախալեռներում գիշերը` -1...+2, ցերեկը՝ +8...+11, Արարատյան դաշտում գիշերը` -2...+1, ցերեկը՝ +10...+13, Սյունիքի հովիտներում գիշերը` 0...+4, ցերեկը՝ +11...+14, Արցախում գիշերը՝ 0 ... +3, ցերեկը՝ +10 ... +13 աստիճան:
Երևանում նոյեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ի գիշերն սպասվում է -1..+1, ցերեկը` +11...+13, առաջիկա երեկոյան ՝ +1 ... +3, իսկ վաղը երեկոյան՝ +4... +6:
