«Օդնոկլասնիկի»-ով Սևանի «գաղութի» դատապարտյալի հետ ծանոթացած կինն ինքնասպանության փորձ է արել
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Գարիկ Մելքոնյանի գործի դատական քննությունը:
35-ամյա Գարիկը նախկինում 5 անգամ դատապարտվել էր: Սա նրա 6-րդ դատվածությունն է:
Ըստ մեղադրանքի՝ «Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը 2013 թվականի սեպտեմբերին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Նունե Գ.-ի (անունը փոխված է) հետ, հայտնել է, որ ամուսնանալու նպատակ ունի:
Նրանց շփումը շարունակվել է նույն կայքի, ապա հեռախոսակապի, «Սկայպի» միջոցով:
Գարիկը ձեռք է բերել Նունեի վստահությունը, որպես «սիրո ապացույց»՝ Նունեից պահանջել է նրա մերկ լուսանկարները: Կինը «ՄՄՍ» ծրագրով Գարիկին է ուղարկել այդ «ապացույցները»՝ լիովին վստահելով նրան:
2013 թվականի նոյեմբերին Գարիկը Նունեից գումար է խնդրել՝ կալանավայրում ունեցած պարտքերը մարելու համար, սակայն Նունեն մերժել է՝ ասելով, թե գումար չունի:
Նոյեմբերի 16-ին, 17-ին Գարիկը հաղորդագրություններ է ուղարկել Նունեի հեռախոսին՝ սպառնալով հրապարակել արատավորող տեղեկությունները՝ իր մոտ եղած մերկ լուսանկարները, սպառնացել է այդ լուսանկարներն ուղարկել Նունեի քրոջ ամուսնուն, նրա հարազատներին, այլ մարդկանց:
Նունեն դադարեցրել է շփումը Գարիկի հետ, բայց չի կարողացել ազատվել նրա հետապնդումից:
2013 թվականի դեկտեմբերի 11-ին Գարիկը վերոհիշյալ սպառնալիքներով հաղորդագրություն է ուղարկել Նունեի քրոջ հեռախոսին՝ հրապարակելով նաև Նունեի մերկ լուսանկարները: 2014 թվականի փետրվարի 8-ին «Օդնոկլասնիկի» կայքում Գարիկը Նունեի անունով ու մերկ լուսանկարներով անհատական էջ է բացել, ընկերության առաջարկ է ուղարկել Նունեի դպրոցական որդուն:
Հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին, Գարիկի կողմից իրեն խայտառակելու վախից գտնվելով հոգեկան խիստ լարված վիճակում, մտավախություն ունենալով, որ Գարիկը մինչև վերջ կիրականացնի իր սպառնալիքները, իրավիճակից այլ ելք չտեսնելով՝ Նունեն կատարել է ինքնասպանության փորձ՝ խմել է 40 հաբ «Իբուպրոֆեն», 1 սրվակ «Վալերիանա»:
մանրամասները`1-in.am-ում:
