Օձեր են հայտնաբերվել
Տարածքային կառավրման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օձեր են հայտնաբերվել:
Հուլիսի 23-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի Այգիներ փողոցի թիվ 252 տան բակում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 23-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մանուշակաձոր թաղամասի տներից մեկում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվանգ տարածք:
