Օձի խայթոցի հետեւանքով 4-ամյա տղան հոսպիտալացվել է
Ամռան սեզոնին օձի խայթոցների դեպքերը շատացել են, միայն հունիսի 10-ին երկու հոգի օձի խայթոցի հետեւանքով դիմել է հիվանդանոց:
Երեկ, ժամը 12.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորման նախանշանով Քաջարանի հիվանդանոց է հոսպիտալացվել Լեռնաձոր գյուղի բնակիչ 54-ամյա Լիդա Մ.-ն:
Նույն օրը, երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում, օձի խայթոցից թունավորման նախանշանով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ 4-ամյա Արման Ք.ճն: Նա Աշտարակից տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոց: Երկու հիվանդի վիճակն էլ բժիշկները գնահատել են բավարար:
