Օձի խայթոցից Սուրենավանի բնակչուհին մահացել է
Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհի 55-ամյա Կ. Հարությունյանն օգոստոսի 16-ին այգում աշխատելիս աջ ոտքի շրջանում ծակոց է զգացել: Հաջորդ օրը` խայթոցից 12 ժամ անց, դիմել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ ոտնաթաթի օձի խայթոց։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության, ստացել է հակաթույն:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ օգոստոսի 18-ին հիվանդի վիճակը ծանրացել է, որից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ սրունքի թաթային շրջանում օձի խայթոց, 2-3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ: Չնայած ձեռնարկված միջոցառումներին, Կ. Հարությունյանն օգոսոտոսի 20-ին մահացել է:
