Օֆշորային սկանդալը փորձում են միջազգային մակարդակով լռեցնել, Միհրան Պողոսյանն էլ օգտվում է
Lragir.am-ը գրում է.
Զարգացումները ցույց են տալիս, որ Պանամայի օֆշորային սկանդալը փորձում են միջազգային մակարդակով լռեցնել, և դրա շրջանակներում օգտվում են նաև հայ կոռուպցիոներները: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով վերջին զարգացումներին:
Հիշեցնենք, որ օրերս Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ որոշվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով: ԴԱՀԿ նախկին պետը պաշտոնից ազատվել էր այն բանից հետո, երբ նրա՝ Պանամայում օֆշորային ընկերություններ ու շվեյցարական բանկերում հաշիվներ ունենալու մասին հրապարակում եղավ: Նրա նկատմամբ գործ էր հարուցվել առերևույթ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ:
Մանրամասն ՝ այստեղ
