Օֆշորի գործով դատական նիստը տեղի չունեցավ. պաշտպանը Հայաստանում չէ
Փաստինֆոն գրում է. Այսպես կոչված՝ օֆշորի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ. բացակայում էին գործով միակ ամբաստանյալի՝ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը, տուժող Վարդան Հայրապետյանը, չորս վկաներ:
Ամբաստանյալը հայտնեց, որ իր պաշտպան Յուրիկ Խաչատրյանը մինչև հուլիսի 8-ը Հայաստանում չի գտնվելու: Դատարանն այդ մասին տեղեկացված չէր, ուստի՝ եթե բացակայության այս պատճառի մասին հիմնավորումներ չներկայացվեն, ապա դատարանը քննության կառնի պաշտպանի վարքագծի հարցը:
Տուժող Հայրապետյանը, ըստ նրա ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանի, հաշմանդամ է, չի կարող ներկայանալ դատարան, նախաքննության ժամանակ էլ քննիչը նրանից ցուցմունք է վերցրել նրա տանը: Դատարանն առաջարկեց տուժողի անունից դիմում ներկայացնել դատարանին՝ տուժողի՝ դատարան ներկայանալու անհնարինության մասին:
Դատարանը, մասնավորապես, ամբաստանյալի պաշտպանի բացակայությամբ անհնարին համարեց դատական նիստի անցկացումը, ուստի՝ դատական նիստը հետաձգեց մինչև հուլիսի 9-ը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
