Օգնականից՝ նախարարի տեղակալ․ որքա՞ն դրամական միջոցներ ունի Աշոտ Մարգարյանը
ՀՀ վարչապետի փետրվարի 6-ի որոշմամբ Կարեն Կարապետյանի օգնական Աշոտ Մարգարյանը նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Օգնական նշանակվելիս 2016թ․ հոկտեմբերի 18-ին Մարգարյանը ուներ 3,8 մլն դրամ, 8600 դոլար ու 2460 ֆունտ ստեռլինգ։ 2016թ․ հունվարի 1-ից մինչև հոկտեմբեր ամիսը նախկին օգնականը վաստակել էր 2,1 մլն դրամ, ինչպես նաև 868 հազար դրամի փոխառություններ (վարկեր) էր ստացել։ Տարվա վերջում դրամով նրա միջոցները կտրուկ նվազում են՝ հասնելով 868 հազար դրամի, փոխարենը նա ձեռք է բերում SUZUKI VITARA 1.6 մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն դրամով։
Պաշտոնը ստանձնելիս նա ներկայացրել է նոր հայտարարագիր, բայց դրամական միջոցների փոփոխություն տեղի չի ունեցել։
Աշոտ Մարգարյանը ծնվել է Երևանում՝ 1989թ-ի հոկտեմբերի 14-ին:
Մանամասն ՝ այստեղ
