Օգնում են փրկարարները
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում անօգնական վիճակում ընկած է եղել 1928 թ. ծնված Կ. Գ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
